
Թիվ 48 գազելը բախվել է սյանը. կան վիրավորներ
Մայիսի 4-ին` ժամը 09:55-ին, ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցում տեղի է ունեցել վթար, կան տուժածներ․ առկա է վառելիքի արտահոսք․ այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Պարզվել է, որ թիվ 48 երթուղին սպասարկող «GAZelle» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է գազատար խողովակին. կան տուժածներ:
Մեկ տուժած տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն. հոսպիտալացման կարիք չի եղել:
Փրկարարները հոսանքազրկել են միկրոավտոբուսը, փակել գազի բալոնի փականը և հինգ տուժածի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն»։