08 Մայ
2025
21.1° c ԵՐԵՎԱՆ
10.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Դասադուլ` Պուշկինի անվան դպրոցում. ԿԳՄՍ-ն պարզաբանում է

Դասադուլ` Պուշկինի անվան դպրոցում. ԿԳՄՍ-ն պարզաբանում է

Երևանի Պուշկին անվան դպրոցում դասադուլ է: Աշակերտներն ու ծնողները պահանջում են աշխատանքից չազատել տնօրենին։

«Աղետ է, երբ մայիսին, երբ արդեն գրեթե ավարտվում է ուսումնական տարին, ունենք շրջանավարտներ ու քննություններ, հանկարծ նման որոշում է կայացվում։ Մենք սպասում ենք, որ պաշտոնյաները հրապարակեն որոշումը, ձայնագրությունն ու քվեարկությունը։ Ուզում ենք իմանալ` ով է քվեարկել տնօրենին դեմ՝առանց քաղաքականացնելու այս հարցը»,-ասում է դասարաններից մեկի ծնողկոմիտե Ալվինա Հովակիմյանը։

Ծնողները դեռ ԿԳՄՍՆ-ից որևէ պարզաբանում չեն ստացել։

ԿԳՄՍՆ-ից  ABC Media-ին հայտնեցին,որ տեղյակ են իրավիճակից և ստացել են ծնողների գրությունները: Հարցն ուղարկվել է համապատասխան վարչություն, ձեռնարկվել են քայլեր` հարցին հնարավորինս արագ լուծում տալու համար։

Ըստ ծնողների` հարցը չլուծվելու դեպքում դասադուլը շարունակվելու է։

Ռազմագերիներ