
ԿԽՄԿ ուղեկցությամ բ Արցախից 10 բուժառու տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ
Այսօր՝ Օգոստոսի 31-ին, 10 բուժառու ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի
մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի
միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Ինչպես տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից նախատեսվում
է օրվա ընթացքում Կարմիր խաչի ուղեկցությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, ով ժամանակին
պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար։