
Հայաստանում երեխաները հաճախ են դառնում բռնության, այդ թվում՝ սեռական բռնության զոհ. Անահիտ Մանասյան
Հայաստանում երեխաների նկատմամբ բռնությունը շատ մեծ է, այդ թվում՝ սեռական բռնությունը․ այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Մենք պետք է կարողանանք ամբողջությամբ վերափոխել երեխայի նկատմամբ բռնությանն արձագանքելու, բռնությունը կանխարգելելու ու հետագայում այս գործերով քննություն իրականացնելու համակարգը»,- ասել է նա։
Ըստ օմբուցմենի՝ մշտադիտարկումները ցույց են տալիս, որ հատկապես բռնության կանխարգելման ու բռնության արձագանքման տեսանկյունից խնդիները շատ մեծ են, ընդհուպ այն աստիճանի, որ որոշակի դեպքերում իրավասու մարմինների ներկայացուցիչները բռնության տեսակների վերաբերյալ պատշաճ պատկերացում չունեն ու չեն կարողանում արձագանքել խնդիրներին։