
Դատաբժշկական փորձաքննությունը կտա պատասխանը․ ԱՆ-ն՝ 1,5 տարեկան երեխայի մահվան դեպքի մասին
Հիվանդանոցից հայտնում են, որ երեխան իրենց մոտ է տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակով, հիպովոլեմիկ շոկ ախտորոշմամբ. արվել է հնարավորը երեխայի առողջական ծայրահեղ ծանր վիճակը կայունացնելու և կյանքը փրկելու համար։ Ցավոք, չի հաջողվել․ այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Ցավով տեղեկացանք Երևանի հիվանդանոցներից մեկում 1,5 տարեկան փոքրիկի մահվան մասին։
Խորապես վշտակցում, ապրումակցում ենք ծնողներին, ցավակցում կորստի համար: Միևնույն ժամանակ, անընդունելի ենք համարում և խիստ դատապարտում բուժաշխատողի հանդեպ հարազատների կողմից բռնության կիրառումը:
Դատաբժշկական նշանակված փորձաքննությունը և մեկնարկած իրավական գործընթացը կտան պատասխան»,- հայտնում են նախարարությունից: