28 Հնս
2025
34.1° c ԵՐԵՎԱՆ
25.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱԱԾ նախկին տնօրենին փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ վարույթ է սկսվել

ԱԱԾ նախկին տնօրենին փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ վարույթ է սկսվել

Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանը ՀՀ գլխավոր դատախազության պահանջով հունիսի 26–ին ապօրինի գույքի բռնագանձման վարույթ է սկսել ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ Կառլոս Պետրոսյանի հարազատների և նրան փոխկապակցված անձանց պատկանող գույքի վերաբերյալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն դատարանից։

Գործով դատավորը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Կարապետ Բադալյանն է, որը, ըստ մամուլի հրապարակումների, ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանի ընկերն է, ազգագրագետ Հրանուշ Խառատյանի դստեր ամուսինը։

Վարույթով պատասխանողների թվում են նախկին փոխարտգործնախարար, Իսպանիայի Թագավորությունում նախկին դեսպան Ավետ Ադոնցը, որը Պետրոսյանի խնամին է, նրա երկու որդիները, որոնցից մեկը՝ Նարեկ Ադոնցը, Կառլոս Պետրոսյանի փեսան է, Կառլոս Պետրոսյանի դուստրը՝ Աստղիկ Պետրոսյանը, մի շարք այլ անձինք։

Հիշեցնենք, որ Կառլոս Պետրոսյանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն է եղել 2003 թ. հունվարի 1–ից 2004 թ. նոյեմբերի 5–ը։ Մինչ այդ` 1999 թ. նոյեմբերի 13–ից 2002 թ. դեկտեմբերի 31–ը, եղել է ՀՀ ազգային անվտանգության նախարար։

Ներկայումս նա «Տրանսնեֆտ» ռուսական ընկերության տնօրենի խորհրդականն է։

Ռազմագերիներ