03 Հուլ
2025
19.2° c ԵՐԵՎԱՆ
11.5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը պատասխանել է Փաշինյանի հայտարարությանը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ -ի այն աշխատակիցները, որոնք աշխատանքից կազատվեն շինծու պատճառներով, կարող են հանգիստ լինել։ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել՝ պատասխանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքներին։

Փաշինյանն առավոտյան գրառում էր կատարել՝ ՀԷՑ աշխատակիցներին սպառնալով գործազրկությամբ։

«ՀԷՑ–ի այն աշխատակիցներին, ում կսպառնան մշուշոտ ապագայում աշխատանքից ազատել ինչ-ինչ շինծու պատճառներով, իրենց հասարակական կամ կրոնական համոզմունքների համար, թող հանգիստ լինեն. նրանց աշխատանքային խախտված իրավունքները կվերականգնվեն»,- գրել է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը։

Ավելին, նրանք հայտնում են, որ պարապուրդի ժամանակահատվածում աշխատակիցները կունենան համարժեք պայմաններով աշխատանք:

Հիշեցնենք, որ Փաշինյանը գրել էր, թե ՀԷՑ-ի այն աշխատողները, ովքեր իրենց գործը թողած զբաղված են քաղաքական խարդավանքներով, հուլիսին կազատվեն աշխատանքից։ Նա նաև նշել էր, թե ՀԷՑ այն աշխատողները, ովքեր դիմադրում են և հավատարիմ են իրենց աշխատանքային պարտականությունների կատարմանը, որևէ խնդիր չեն ունենա։ Նրանք, ովքեր այդ «դիմադրության» համար կազատվեն աշխատանքից, հենց հուլիսին կվերականգնվեն և նրանց բաց թողնված աշխատավարձը կվճարվի։

Ռազմագերիներ