17 Հուլ
2025
30.2° c ԵՐԵՎԱՆ
23.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեծ Բրիտանիան կնվազեցնի ընտրելու տարիքային շեմը

Մեծ Բրիտանիան կնվազեցնի ընտրելու տարիքային շեմը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նախատեսում է ընտրական բարեփոխումների շրջանակներում իջեցնել ընտրություններին մասնակցության տարիքային շեմը՝ քվեարկելու իրավունք տալով 16 և 17 տարեկաններին․ գրում է Reuters գործակալությունը։

Կառավարությունը հայտարարել է, որ առաջարկվող փոփոխությունները, որոնք պետք է հաստատվեն խորհրդարանի կողմից, կհամապատասխանեցնեն Մեծ Բրիտանիայում ընտրական իրավունքը Շոտլանդիայի և Ուելսի ընտրական իրավունքներին, որտեղ երիտասարդ ընտրողներն արդեն իսկ մասնակցում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ «Մենք գործողություններ ենք ձեռնարկում մասնակցության խոչընդոտները վերացնելու համար, ինչի շնորհիվ ավելի շատ մարդ հնարավորություն կունենա ներգրավված լինել Մեծ Բրիտանիայի ժողովրդավարության մեջ», – ասել է երկրի փոխվարչապետ Անժելա Ռեյները։ Նշվում է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 59.7%, ինչը ամենացածր ցուցանիշն է 2001 թվականից ի վեր։

Ռազմագերիներ