27 Մար
2026
11° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Լևոն Արոնյանը` մրցակցի, հաղթանակի և հանդիսատեսի ներկայությունը կարևորելու մասին

Լևոն Արոնյանը` մրցակցի, հաղթանակի և հանդիսատեսի ներկայությունը կարևորելու մասին

Las Vegas Freestyle Chess 2025 մրցաշարում տարած հաղթանակից հետո Լևոն Արոնյանը հարցազրույց է տվել ChessBase India կայքին։

Եզրափակչում իր մրցակից Հանս Նիմանսի մասին խոսելիս՝ Արոնյանը նշել է, որ նա շնորհալի երիտասարդ շախմատիստ է, և որ ինքը գիտեր` Նիմանսը լուրջ մրցակից է, և դրան պատրաստ էր։

Լրագրողի հարցին՝ ի՞նչ է նշանակում իր համար այս հաղթանակը, Արոնյանը նշել է․ «Ես մեծ եզրակացություններ չէի անի սրանից, բայց կարող եմ ասել, որ ողջ եմ, պայքարում եմ, և ես շնորհակալ եմ դրա համար: Ես գնահատում եմ այն հնարավորությունը, որ կարող եմ խաղալ նման մեծ մրցաշարերում։ Դրանցում հաղթելը, իհարկե, մեծ արտոնություն և պատիվ է ինձ համար»:

Մրցաշարերի ժամանակ հանդիսատեսի ներկայության մասին հարցին, Արոնյանը նշել է, շատերն ասում էին, որ գուցե չպետք է թույլ տալ մարդկանց հեռախոսներ բերել, նկարել, գուցե պետք է սահմանափակել հանրության մուտքը։ Սակայն, Արոնյանի կարծիքով, եթե իրենք ուշադրություն չդարձնեն իրենց աջակցող հանրությանը, իրենց շրջանակը շատ կնեղանա, ինչն ինքը չի ցանկանում։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026