22 Հուլ
2025
36.3° c ԵՐԵՎԱՆ
32.1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բագրատ Սրբազանը հայցադիմումներ է ներկայացրել Առողջապահության նախարարի ու ևս 5 անձի դեմ․ Հետք

Բագրատ Սրբազանը հայցադիմումներ է ներկայացրել Առողջապահության նախարարի ու ևս 5 անձի դեմ․ Հետք

Լիազորությունները կասեցված Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (Վազգեն Գալստանյան) վիրավորանքի և զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցման պահանջով քաղաքական գործիչների դեմ հայցադիմումներ է ներկայացրել դատարան. այս մասին գրում է Հետքը։

Մոտ 6 մլն դրամ փոխհատուցում է պահանջում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանից, 3-ական մլն դրամ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից, «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանից, նույն կուսակցության ցուցակով ավագանու անդամ ընտրված Անի Խաչատրյանից, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանից և քաղաքագետ Հարություն Մկրտչյանից։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Ռազմագերիներ