24 Հուլ
2025
30.3° c ԵՐԵՎԱՆ
22.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անորոշության գինը. նավթը թանկանում է, ճնշումը՝ աճում

Անորոշության գինը. նավթը թանկանում է, ճնշումը՝ աճում

2009-ից ի վեր՝ 14 տարվա ընթացքում առաջին անգամ, նավթի պահանջարկի կտրուկ աճ է կանխատեսվում։ 2025-ին նավթի շուկան կանգնած է անորոշության առջև. պահանջարկն աճում է, հատկապես՝ Ասիայում՝ Չինաստանում և Հնդկաստանում, բայց Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը  և Միջազգային էներգետիկ գործակալությունը չեն շտապում ավելացնել արտադրությունը՝ սպասելով գների կայունացման։ Բայց դա կհանգեցնի՞ արդյոք հերթական գնաճի ալիքի, թե՞ կզսպի գլոբալ մատակարարման ճնշումը։

2024-ին նավթի պահանջարկի մասին կանխատեսումները խիստ լավատեսական էին, հատկապես՝ Ասիայի վերաբերյալ: Հույս կար, որ Չինաստանը և Հնդկաստանը կծախսեն ավելի շատ նավթ, սակայն իրականությունն այլ պատկեր ունի. բարձր գները իրենց ազդեցությունը թելադրեցին՝ պահանջարկը պակասեց, ներմուծումը՝ կրճատվեց:

Ռազմագերիներ