24 Դեկ
2024
0.7° c ԵՐԵՎԱՆ
5.4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արցախում վաղաժամ ծնունդների աճ և չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել․ ՀՀ ՄԻՊ

Արցախում վաղաժամ ծնունդների աճ և չծնված երեխայի մահվան դեպք է գրանցվել․ ՀՀ ՄԻՊ

Մարդկանց առողջության ամենօրյա վատթարացման և թերսնման պատճառով
շարունակում են աճել նաև ուշագնացության դեպքերը․ այս մասին հաղորդագրություն է տարածել
ՀՀ ՄԻՊ գրասենյակը։

ՄԻՊ-ն արձանագրել է՝ Լեռնային Ղարաբաղում սովամահության դեպք է
գրանցվել․ Ստեփանակերտի բնակիչ Կ. Հովհաննիսյանը մահացել է քրոնիկ թերսնուցման,
սպիտակուցաէներգետիկ անբավարարության հետևանքով։

«Լաչինի միջանցքի արգելափակումը բացասաբար է ազդում բնակիչների
առողջության պահպանման իրավունքի իրացման վրա՝ հաշվի առնելով բժշկական օգնության կարիք
ունեցող հիվանդների՝ Հայաստան տեղափոխման արգելքները։ Հիվանդների տեղափոխումն ու բժշկական
պարագաների փոխադրումն իրականացվում է ԿԽՄԿ-ի և ռուս խաղաղապահների միջամտությամբ։
Միևնույն ժամանակ, հունիսի 15-ից ադրբեջանական կողմն ամբողջովին արգելափակել է ռուս
խաղաղապահների և ԿԽՄԿ-ի կողմից մարդասիրական օգնության մատակարարումը՝ հանգեցնելով
մարդասիրական իրավիճակի վատթարացման։ Արձանագրվել են դեղորայքների սակավության, իսկ
առանձին դեպքերում՝ դեղամիջոցների իսպառ բացակայության դեպքեր»,-ասված է հաղորդագրության
մեջ։                                                                                                      

Միևնույն ժամանակ բավարար սննդի բացակայության պայմաններում
Լեռնային Ղարաբաղում վաղաժամ ծնունդների դեպքերի աճ է գրանցվել։ Գրանցվել է նաև Մարտակերտի
շրջանի Հաթերք գյուղում չծնված երեխայի մահվան դեպք` վառելիքի բացակայությամբ պայմանավորված
շտապ օգնության անհասանելիության պատճառով։