21 Օգս
2025
28° c ԵՐԵՎԱՆ
24° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ուրախություն է մեզ համար լինել Ձերդ Սրբության զավակները․ «Հայոց տուն» նախաձեռնության շնորհավորական ուղերձը Վեհափառ Հայրապետին

Ուրախություն է մեզ համար լինել Ձերդ Սրբության զավակները․ «Հայոց տուն» նախաձեռնության շնորհավորական ուղերձը Վեհափառ Հայրապետին

«Հայոց տուն» համահայկական նախաձեռնության ուղերձը՝ Ամենայն հայոց կաթողիկոս, Ն․Ս․Օ․Տ․Տ Գարեգին Բ-ի ծննդյան տարեդարձի կապակցությամբ․

«Վեհափառ Տե՛ր,

«Հայոց տուն» համահայկական նախաձեռնությունը պատիվ ունի սրտանց շնորհավորելու Ձերդ Սրբության ծննդյան տարեդարձը՝ մաղթելով քաջառողջ կյանքի երկար ու անվրդով տարիներ:

Ուրախություն է մեզ համար լինել Ձերդ Սրբության զավակները և անդրադառնալու, որ անցած այս բոլոր տարիների ընթացքում անձնդիր ծառայություն եք իրականացրել Առաքելական մեր Սուրբ Եկեղեցուն, մեր նվիրական Հայրենիքին ու մեր ժողովրդին՝ ի գործ դնելով ծառայական Ձեր բոլոր կարողությունները, ջանքերը՝ մեր երկրի ու ժողովրդի հոգևոր-բարոյական վերելքի ու ծաղկումի տեսիլքով:

Իբրև զավակունք՝ մնում ենք Ձերդ Սրբության կենաց համար հարատև աղոթող, որպեսզի խռովահույզ այս ժամանակներում մեր Տեր Հիսուս Քրիստոս ամենայն ժամ Ձեզ նեցուկ ու ապավեն լինի, առավել առատացնի ծառայական Ձեր կորովն ու ավյունը, որ շարունակեք քաջությամբ հովվել, առաջնորդել Ձեր բանավոր հոտը՝ հանուն մեր ազգի բարօրության, հոգևոր-ազգային արժեքների, հայի ինքնության, մշակույթի, գրերի և հավատքի պահպանման և ամրապնդման:

Թող Տեր Աստված զարդարուն պահի Ձեր Հովվապետական գավազանը, զորացնի Ձեր Օծյալ Աջը, որպեսզի դրանցով առաջնորդվենք ու օրհնվենք, մնանք հավատարիմ զավակները անխոնջ Վեհությանդ:

Որդիական խոնարհութեամբ՝ մատչիմք ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ և Սուրբ Աջոյն:

«Հայոց տուն» համահայկական նախաձեռնություն»։

Ռազմագերիներ