Հեմոդիալիզ ստացող 10 հիվանդ ԿԽՄԿ միջնորդությամբ Արցախից տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ
Այսօր՝ օգոստոսի 15-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական
բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ, ովքեր ստանում են ծրագրային հեմոդիալիզ,
ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ
տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ․ հայտնում են Արցախի Առողջապահության
նախարարությունից։
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով
Արցախ վերադարձնել 7 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական
պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։
Հիշեցնենք, որ Արցախում հեմոդիալիզ էր ստանում 41 հիվանդ, որոնցից
19-ը վերջին օրերին տարհանվել են։ Թեև բոլորին է առաջարկվել տարհանման հնարավորությունը,
սակայն 41 հիվանդից 12-ը հրաժարվել է մեկնել Արցախից, նրանց կյանքը վտանգված է։