26 Դեկ
2024
1.8° c ԵՐԵՎԱՆ
4.2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շիրակի մարզում ավտովթարից տուժած 5 քաղաքացի վերակենդանացման բաժանմունքներում է

Շիրակի մարզում ավտովթարից տուժած 5 քաղաքացի վերակենդանացման բաժանմունքներում է

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում
է բուժումը հանրապետության տարբեր բժշկական կենտրոններում:

Երկուսը գտնվում են Գյումրի բժշկական կենտրոնի վերակենդանացման
բաժանմունքում: Մեկի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր, մյուսինը` ծանր:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում գտնվող երկու տուժածներից
մեկին տեղափոխել են բաժանմունք, մյուսը շարունակում է բուժումը վերակենդանացման բաժանմունքում:
Մեկի առողջական վիճակը կայուն է, մյուսինը` ծանր:

«Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում
գտնվող տուժածի առողջական վիճակը կայուն է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

«Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող տուժածի առողջական վիճակը
միջին ծանրության է, գտնվում է վերակենդանացման բաժանմուքնում:

Հիշեցնենք, որ  Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի
մոտակայքում, օգոստոսի 14-ին ժամը 00:30-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար, ինչի
հետևանքով մահացել է 11 քաղաքացի։