
Ի՞նչ է հայտնի Ամիրյան-Մաշտոց հատվածում տեղի ունեցած պայթյունի մասին
Երևանի կենտրոնում` Ամիրյան փողոց–Մաշտոցի պողոտա հատվածում, «Toyota» մակնիշի ավտոմեքենա է պայթել. ABC media-ի հետ զրույցում ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը:
Նրա խոսքով` ՆԳՆ ոստիկանությունը ահազանգը ստացել է ժամը 14:43-ին, վնասվել են նաև հարակից տրանսպորտային միջոցները այդ թվում մեկ ավտոբուս, հանգամանքները պարզվում են։
«Շտապօգնություն» ՓԲԸ տնօրեն Ռուբեն Գրիգորյանը ABC media-ի հետ զրույցում ասաց, որ մեկ մարդ տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նախնական տվյալներով՝ տուժողն ունի 1-ին և 2-րդ աստիճանի վնասվածքներ: