03 Սեպ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մեսրոպ Մաշտոցը գրքի մեջ չէ, սրտում է․ այբբենարանի հեղինակի պարզաբանումը

Մեսրոպ Մաշտոցը գրքի մեջ չէ, սրտում է․ այբբենարանի հեղինակի պարզաբանումը

Այբբենարանում Մեսրոպ Մաշտոցին փոխարինելու է եկել QR կոդը։ Դասագրքի հեղինակները հեռացրել են Մաշտոցի նկարը, փոխարենը տեղադրել են կոդ, որով անցնելուց հետո միայն աշակերտը հնարավարություն կունենա տեսնել նկարն ու տեղեկանալ Մեսրոպ Մաշտոցի մասին։

Ահազանգը հնչեցրել է «Հայ ասպետ» դպրոցի տնօրեն Կարին Տոնոյանը։

«Որպես դպրոցի տնօրեն պաշտոնապես պահանջում եմ պարզաբանում ԿԳՄՍ նախարարությունից և գրքի հեղինակներից։ Ինչո՞ւ այս տարվա այբբենարանում չկա Մեսրոպ Մաշտոցի մասին պատմող նյութ և նկար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Տոնոյանը։

Ի պատասխան՝ հեղինակը նշել է, որ Մաշտոցը ոչ թե գրքի մեջ է, այլ՝ սրտում։

«Հարգելի՛ տիկին Կարին Տոնոյան, ինչ խոսք, միանգամայն ընդունելի է Ձեր դիտարկումը, որ Հայոց այբուբենը ստեղծողի նկարը պետք է լինի սովորողների առաջին դասագրքում, և, անկասկած, այդ բացը կլրացվի Այբբենարանի հաջորդ հրատարակությունում։ Շնորհակալություն անչափ արժեքավոր դիտարկման համար… Սակայն ուզում ենք վստահեցնել, որ Մեսրոպ Մաշտոցը մեր դասագրքի սրտում է. մենք ընտրել ենք նրան ներկայացնելու այլ տարբերակներ ևս՝ կերպարը բացահայտելով առաջին երեք տառերը սովորելուց հետո. անմիջապես «է» տառը սովորելուց հետո Այբբենարանի էջ 23-ի QR կոդի ներքո տեղադրված տեսանյութի միջոցով երեխաները տեսնում են նրա նկարները, լսում տառերի ստեղծման և Մեսրոպ Մաշտոցի հայրենանվեր գործի նպատակների մասին։ Այբուբենի բոլոր տառերն անցնելուց հետո սովորողները էջ 104-ի QR կոդի ներքո տեղադրված երգի միջոցով այբբենական կարգով դասավորում են տառերը՝ մինչ այդ լսելով Մեսրոպ Մաշտոցի և նրա ստեղծած այբուբենի մասին»,-գրել է այբբենարանի հեղինակ Աստղիկ Բալայանը։

Ռազմագերիներ