Կարմիր խաչը Արցախից ևս 10 բուժառուի է տեղափոխել Հայաստան
Այսօր՝ օգոստոսի 9-ին ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական
բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, «Կարմիր խաչի» միջազգային
կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական
կենտրոններ։ Այս մասին հաղորդում են ԱՀ առողջապահության նախարարությունից:
Նշված 10 բուժառուները ստանում են ծրագրային հեմոդիալիզ, սակայն
դեղորայքի և բժշկական պարագաների սակավության պատճառով չեն կարողանում ստանալ անհրաժեշտ
բուժօգնություն և կանգնել են մահվան վտանգի առջև։
Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել
9 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում
ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։