12 Սեպ
2025
22° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ժաննա Անդրեասյանն ապացուցել է՝ Մաշտոցը Այբբենարանում չկա․ QR է

Ժաննա Անդրեասյանն ապացուցել է՝ Մաշտոցը Այբբենարանում չկա․ QR է

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդեասյանն անդրադարձել է Մեսրոպ Մաշտոցի նկարն ու տեղեկությունը Այբբենարանից հանելու մասին աղմուկին, որի մասին բարձրաձայնել էր նաև ABC media-ն։ Նախարարն անձամբ է փորձարկել առաջին դասարանի դասագրքում ներառված QR կոդը։ Նա ցույց է տվել, թե ինչպես է հեռախոսով բացում այն ու գտնում Մեսրոպ Մաշտոցի մասին տեղեկությունը։

Օգտատերերը մեկնաբանություններով իրենց դժգոհությունն են ներկայացրել ու հարցեր ուղղել նախարարին, արդյոք առաջին դասարանի 5-6 տարեկան երեխաներին կարելի՞ է հեռախոս տանել դպրոց, կամ ինչո՞ւ երեխան պիտի հեռախոսով սովորի, եթե կա գիրքը։ Օգտատերերը նշել են, որ կան նաև մարդիկ ովքեր չունեն հնարավորություն չունեն սմարթֆոն գնելու։ Ըստ մարդկանց՝ ճիշտ կլինի երեխաներին փոքր տարիքից սովորեցնել ոչ թե հեռախոսներին ու այլ էկրաններին, այլ գրքերին։

ABC media-ի հետ զրույցում մասնագետներն իրենց անհանգստությունն էին հայտնել, նշելով, որ առաջին դասարանի աշակերտի համար կարևոր է Մեսրոպ Մաշտոցի մասին տեղեկությունը գրքից իմանալը։ 

ԿԳՄՍ նախարարությունը նույնպես պարզաբանում է տարածել Այբբենարանում՝ Մեսրոպ Մաշտոցին QR-ով փոխարինելու որոշմանն ու նշել, որ դասագրքում Մեսրոպ Մաշտոցի և գրերի գյուտի բացակայությունը պայմանավորված է ծավալուն տեքստեր չներառելու ցանկությամբ։

Նախարարությունից տեղեկացրել են՝ թեման ընդգրկված է ուսուցիչների ձեռնարկներում և պարտադիր ներկայացվելու է տարբեր առարկաների կրթական ծրագրերում՝ «Մայրենի», «Հայաստանի պատմություն», «Գրականություն»։

Հիշեցնենք, որ «Հայ ասպետ» դպրոցի տնօրեն Կարին Տոնոյանն էր ահազանգ հնչեցրել, որ նոր Այբբենարանում Մեսրոպ Մաշտոցին փոխարինել են QR-ով։ 

Տոնոյանի գրառումից հետո դասագրքի հեղինակը ևս պարզաբանում էր տարածել։ Աստղիկ Բալայանը նշել էր, թե այդ բացը կլրացվի Այբբենարանի հաջորդ հրատարակություններում։

 

Ռազմագերիներ