
«Նաիրիտի» ենթակայանում մահացած երիտասարդն Արցախից էր․ նոր մանրամասներ
Նախօրեին «Նաիրիտի» ենթակայանում՝ ՀԷՑ-ին պատկանող տարածքում հայտնաբերվել է 23 ամյա քաղաքացու մարմին։ Երիտասարդը Պարույր Հովսեփյանն էր՝ Արցախի Ճարտար քաղաքից։
Ըստ նախնական վարկածի՝ բետոնե հենասյունը բարձրացնելու ժամանակ ամբարձիչի ամրակը պոկվել է, և հենասյունն ընկել է երիտասարդի վրա: Պարույրը տան միակ զավակը չէր, ունի զույգ եղբայր, քույր։
Պարույրը 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Հայրը լեգենդար տանկիստ է, մասնակցել է Արցախյան բոլոր պատերազմներին. Մարտական խաչի ասպետ է։ Դեպքը տեղի է ունեցել երիտասարդի քրոջ հարսանիքից մի քանի օր անց։