23 Դեկ
2024
2.1° c ԵՐԵՎԱՆ
6.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին՝ պահանջելով դադարեցնել ուժի կիրառումը ՀՀ ինքնիշխան տարածքում

Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին՝ պահանջելով դադարեցնել ուժի կիրառումը ՀՀ ինքնիշխան տարածքում

Հայաստանը պատասխանել է Երասխի մետալուրգիական գործարանի վերաբերյալ
Ադրբեջանի նամակին՝ պահանջելով, որ Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը
Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։

Ադրբեջանը Հայաստանին մեղադրել է Երասխում մետաղաձուլարանի գործարանի
կառուցման ընթացքում Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության
գնահատման մասին կոնվենցիայի դրույթները չպահպանելու մեջ:

«Մենք պատասխանել ենք մեղադրանքին ու նշել, թե գործարանն ինչ չափորոշիչներով
է գործելու: Գործարանը չի կառուցվում որևէ խախտմամբ։ Հայաստանը պահանջում է, որ Ադրբեջանը
դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա՝ կրակելով շինհրապարակի
ուղղությամբ, քանի որ դրա հետևանքով վնաս է հասցվել աշխատակիցներին, նյութական կորուստներ
կան: Այդ վարքագիծը կոպտորեն խախտում է հենց նրանց մատնանշած Կոնվենցիայի հոդվածներից
որոշները, իսկ Հայաստանը հավատարիմ է միջազգային ստանձնած բոլոր պարտավորություններին»,-
«Արմենպրես» գործակալությանն ասել է Շրջակա միջավայրի նախարարության մամուլի խոսնակ
Անի Հակոբյանը։