
Ոչ թե հարևանի նկար, այլ ինքնություն. ի՞նչ է խորհրդանշում Արարատը
Որ Արարատը հայրենիքի անբաժան մասն է ու Հայոց աշխարհի սուրբ լեռը, դեռ 5-րդ դարում ասում էր նաև Մովսես Խորենացին։ Արարատի կարևորության մասին Թումանյանը, Իսահակյանը, Պարույր Սևակն ու այլք ևս գրել են՝ Արարատն անվանելով հայության հավերժական խորհրդանիշ ու ազգային հոգևոր կենտրոն։ Պատմաբան, ուրարտագետ Միքայել Բադալյանն ասում է՝ այն նաև ազգային երազանք է։
Իսկ ինչպե՞ս է ստացվել, որ այս լեռը դարձել է ազգային արժեք ու գաղափարախոսություն, ինչո՞ւ են հայերը հենց Արարատ ասելիս հայրենիք պատկերացնում, իսկ ի՞նչ կլինի, եթե ստիպեն հային հեռանալ իր երազանք դարձած Արարատից։