
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Սեպտեմբերի 21-ի ցերեկը Երևանի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 20-ին, 22-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ․ տեղեկացնում է «Հայհիդրոմետ» ծառայությունը։
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-21-ին, 22-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիսարևելյան՝ 5-9մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 20-ի ցերեկը կբարձրանա 4-5 աստիճանով։