
Կրակոցներ են հնչել Երևանի Հասրաթյան փողոցում
Կրակոցներ են հնչել Երևանի Հասրաթյան փողոցում, տուժածների մասին ահազանգ չկա. ABC media-ին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։
«Ահազանգ ենք ստացել, որ կրակոցներ են եղել Հասրաթյան փողոցում, ոստիկանությունը պարզել է մասնակիցների շրջանակը։ Ձեռնարկվել են օպերատիվ գործողություններ նրանց հայտնաբերելու համար»,-ասել է Սարգսյանը։