23 Սեպ
2025
12° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը դարձել են Եվրոպայի «համալսարանական շախմատի» չեմպիոններ․ ԵՊՀ թիմը երրորդն է

Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը դարձել են Եվրոպայի «համալսարանական շախմատի» չեմպիոններ․ ԵՊՀ թիմը երրորդն է

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմը հաղթել է Երևանում կայացած համալսարանական շախմատի Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

«ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի թիմում խաղում էին հայտնի գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Մամիկոն Ղարիբյանը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Բուխարեստի տնտեսագիտական քոլեջի թիմը։ Երրորդ տեղում են Երևանի պետական համալսարանի շախմատիստները»,– ասված է հայտարարության մեջ։

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ներկայացուցիչները հաղթել են նաև արագ շախմատի Եվրոպայի առաջնությունում։ Երկրորդ տեղը զբաղեցրել են Հունգարիայի սպորտային գիտությունների համալսարանի, իսկ երրորդը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի շախմատիստուհիները։

Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի տղամարդկանց թիմը նաև շախմատի Եվրոպայի առաջնության կայծակնային ձևաչափում է ոսկի նվաճել։ Երկրորդ տեղը կրկին զբաղեցրել են Բուխարեստի տնտեսագիտական քոլեջի շախմատիստները, իսկ երրորդը՝ թուրքական «Օզյեգին» համալսարանի ներկայացուցիչները։

Ռազմագերիներ