26 Սեպ
2025
26° c ԵՐԵՎԱՆ
20° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մահացել է Տիգրան Քեոսայանը

Մահացել է Տիգրան Քեոսայանը

«Россия сегодня» մեդիա խմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը տխուր լուր է հայտնել. իր սիրելի ամուսինը մահացել է։

«Այսօր երեկոյան Տիգրանը գնաց Արարչի մոտ», – գրել է լրագրողը Telegram-ում։

Կինոռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանը 59 տարեկան էր։ Նրա առողջական վիճակի վատթարացման մասին առաջին անգամ հաղորդվել էր այս տարվա հունվարի 8-ին։ Մարգարիտա Սիմոնյանն այդ ժամանակ հայտնել էր, որ իր ամուսինը կլինիկական մահ է ապրել, որից հետո կոմայի մեջ է ընկել։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Տիգրան Քեոսայանի մահվան պատճառը սուր սրտային անբավարարությունն է եղել։ Հայտնի հեռուստահաղորդավարը երկար ժամանակ տառապում էր սրտի խնդիրներից։

Ռազմագերիներ