
Հայ աշակերտները Աստղագիտության միջազգային օլիմպիադայում արժանացել են մեդալների
Երևանի Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ մասնագիտացված դպրոցի 5 աշակերտներ մասնակցել են ՌԴ Սոչի քաղաքում անցկացված Աստղագիտության միջազգային բաց օլիմպիադային՝ արժանանալով 3 ոսկե և 2 արծաթե մեդալների:
Տեղեկությունը հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Թիմային հաշվարկով Հայաստանի թիմը զիջել է միայն ՌԴ-ի թիմին:
Հայաստանը ներկայացրել են՝
Գոռ Հասրաթյան – 2025 թ. շրջանավարտ, ԵՊՀ 1-ին կուրսի ուսանող, ոսկե մեդալ,
Նատալի Մարգարյան – 12-րդ դասարանի աշակերտ, ոսկե մեդալ,
Ռուզաննա Շիրոյան – 12-րդ դասարանի աշակերտ, ոսկե մեդալ,
Բագրատ Բագրատյան – 12-րդ դասարանի աշակերտ, արծաթե մեդալ,
Անահիտ Գալստյան – 12-րդ դասարանի աշակերտ, արծաթե մեդալ:
Թիմի ղեկավարն էր դպրոցի աստղագիտության օլիմպիական խմբակի ղեկավար Արտավազդ Հարությունյանը:
Նշվում է, որ թիմի մասնակցության բոլոր ծախսերը հոգացել է «Ֆիզմաթ դպրոցի բարեկամ» բարեգործական հիմնադրամը: