01 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
14° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ե՞րբ կսկսվի ապահովագրական գործընթացն ու ի՞նչ է սպասվում մարզային ԲԿ-ներին․ առողջապահության նախարարի ասուլիսը՝ ամփոփ

Ե՞րբ կսկսվի ապահովագրական գործընթացն ու ի՞նչ է սպասվում մարզային ԲԿ-ներին․ առողջապահության նախարարի ասուլիսը՝ ամփոփ

Բժշկական ապահովագրության գործընթացը սկսվելու է 2026 թվականից․ այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նրա խոսքով՝ մինչև 18 տարեկան երեխաները պետության 100 տոկոս սուբսիդավորմամբ կներառվեն ապահովագրության համակարգում, 65 տարին լրացած քաղաքացիները ևս 2026 թվականից կներառվեն համակարգում։ 

«Ուզում եմ շեշտել պետության հանձնառությունը մեր քաղաքացիների հանդեպ, որոնք տարիներով աշխատել են և ներդրում են ունեցել մեր երկրի զարգացման գործում, ի վերջո, կկարողանանք հասցեագրել նրանց առողջական խնդիրները։ 18-65 տարեկան հաշմանդամություն ունեցող, 28 և ավելի անապահովության բալ ունեցող քաղաքացիները ևս կներառվեն համակարգում։ Ուզում եմ նշել, որ հաջորդը 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ, եկամուտ ունեցող անձանց խումբն է, որը 2026 թվականին ներառվելու է համակարգում։ Մենք այս քայլն անում ենք մեծ թվով քաղաքացիների ներառելու համար։ Այս անձանց թիվը մոտ 190 հազար է»,-ասուլիսի ժամանակ հայտարարեց նախարարը։

Նա հավելեց, որ ընդհանուր առմամբ 2026 թվականին 1.6 մլն մարդ է ներառվելու ապահովագրական համակարգում։

Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ բոլոր մարզային բժշկական կենտրոնների՝ ԱՆ ենթակայության տակ անցնելու վերաբերյալ մտահոգություններին և խոստացավ, որ մարզային որևէ բժշկական կենտրոն չի փակվելու, չի կրճատվելու, և դրանք շարունակելու են աշխատել իրենց տեղերում։

«Պետությունը վերջին տարիներին մեծածավալ ներդրումներ է իրականացրել մարզային բժշկական կենտրոնները կառուցելու, վերակառուցելու, վերազինելու համար, և այս քաղաքականությունը շարունակվելու է։ Այս պահին էլ միայն ԱՆ-ի կողմից իրականացվող 13 շինարարական ծրագիր ունենք, որոնք շարունակվելու են»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը։

Ռազմագերիներ