
Երևանի ո՞ր վարչական շրջաններում է փոշու պարունակությունը գերազանցել թույլատրելի կոնցենտրացիան
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հրապարակել է Երևանում օդի որակի վերաբերյալ տվյալներ՝ սեպտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածի համար:
Ըստ այդ տվյալների՝ օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան մայրաքաղաքի մի քանի վարչական շրջանում․
- Կենտրոնում՝ սեպտեմբերի 25-ին և 28-30-ը,
- Արաբկիրում՝ սեպտեմբերի 28-30-ը,
- Նոր Նորքում՝ սեպտեմբերի 28-ին:
Շենգավիթում փոշու պարունակությունը չի գերազանցել թույլատրելի շեմը. այլ վարչական շրջաններում վիճակի վերաբերյալ տվյալներ չեն հրապարակվել: