02 Հոկ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը մեկնարկել է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի միջոցով

«ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ պարտատոմսերի հրապարակային տեղաբաշխումը մեկնարկել է «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի միջոցով

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի 2025թ․ սեպտեմբերի 03-ի թիվ N 1/315 Ա որոշմամբ գրանցվել է «ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։

Տեղաբաշխման ժամկետներ
Պարտատոմսերի տեղաբաշխումը կանցկացվի 2025թ․ հոկտեմբերի 9-ից մինչև 2025թ․ դեկտեմբերի 9-ը՝ ժամը 16:30-ը ներառյալ։

Գործընթաց
Պարտատոմսեր ձեռք բերելու համար ներդրողները պետք է լրացնեն և «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ին պատշաճ ձևով ներկայացնեն պարտատոմսերի ձեռքբերման հայտերը։
Հայտի հաստատումից հետո, սակայն ոչ ուշ քան ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը, իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են կատարել վճարումներ թողարկման նպատակով բացված 11800084422505 հաշվեհամարին՝ հայտում նշված պարտատոմսերի քանակի դիմաց։

Լրացուցիչ տեղեկություն

  • Ծրագրային ազդագրի և թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը հասանելի է հետևյալ հղումով։

  • Թղթային տարբերակները հասանելի են «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ-ի գրասենյակում՝
    ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10 հասցեում։

Հետադարձ կապի համար՝
«Կուբ Ինվեսթ» ՓԲԸ – Ներդրումային ընկերություն
Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 10
Հեռախոս՝ +374 11 800 810

 

Ռազմագերիներ