06 Հոկ
2025
17° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՆ-ն մեկնաբանել է 16-ամյա պատվաստված տղայի հոսպիտալացման մասին տեղեկությունները

ԱՆ-ն մեկնաբանել է 16-ամյա պատվաստված տղայի հոսպիտալացման մասին տեղեկությունները

Առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով մամուլում շրջանառվող տեղեկություններին առ այն, որ այսօր պոլիկլինիկայում պատվաստված 16-ամյա տղան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Վանաձորի ԲԿ, դրանից հետո՝ Երևան.

«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը նշված դեպքի վերաբերյալ տեղեկացնում է, որ 06.10.2025թ. պացիենտը շտապ օգնությամբ տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկներին հաջողվել է տղայի վիճակը մասամբ կայունացնել, ապա սանավիացիայով՝ Երևան: Նշենք, որ Վանաձորի ԲԿ-ից Երևան տեղափոխված դեռահասի մոտ նախնական ախտորոշվել է ուղեղի այտուց, սինուս թրոմբոզ, սուբարախնոիդալ արյունազեղում

Միաժամանակ հարկ է նշել, որ մինչ այս պացիենտը ստացել է իր տարիքային բոլոր պատվաստումները և որևէ հետպատվաստումային երևույթներ չեն դիտվել. վերջին պատվաստումը պնևմակոկային վարակի դեմ (PCV-13) ստացել է 30.09.2025թ.: Հարկ է նշել, որ PCV-13 պատվաստումից հետո հետպատվաստումային երևույթները սովորաբար թեթև են, կարճատև և անցողիկ: Ներարկման տեղում կարող է դիտվել այտուց, կարմրություն, ցան, ինչպես նաև ջերմության բարձրացում և դյուրագրգռություն:», – ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ բուժառուի վիճակը ծանր է, գիտակցությունը՝ պահպանված. նա ստանում է համապատասխան բուժօգնություն և անցնում անհրաժեշտ հետազոտություններ:

ԱՆ-ից վստահեցնում են, որ հետպատվաստումային անբարեհաջող երևույթների վերաբերյալ հաղորդում որևէ ԲԿ-ից չի եղել:

Ռազմագերիներ