
Վերահաստատում ենք Բլինքենի կոչը՝ Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին․ ԱՄՆ դեսպանություն
ԱՄՆ փոխդեսպանի պաշտոնակատար Ջոն Ալելոն դիվանագիտական կորպուսի
ներկայացուցիչների հետ այցելել է Սյունիք, որտեղ տեղահանված անձանցից ու մարզի ղեկավարներից
տեղեկացել է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման պատճառած զրկանքների մասին։
Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից։
«Մենք վերահաստատում ենք պետքարտուղար Բլինքենի կոչը մասնավոր և
կոմերցիոն փոխադրումների համար Լաչինի միջանցքը անհապաղ վերաբացելու մասին»,-ասված
է հայտարարության մեջ։