07 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
17° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կրիպտոն արդեն ապագա չէ, ներկա է. հարցազրույց MoneyFest Armenia դպրոցի փորձագետ Գուրգեն Ստեփանյանի հետ

Կրիպտոն արդեն ապագա չէ, ներկա է. հարցազրույց MoneyFest Armenia դպրոցի փորձագետ Գուրգեն Ստեփանյանի հետ

Այսօր կրիպտոարժույթները ավելի ու ավելի հաճախ քննարկվում են ոչ միայն ՏՏ ոլորտում, այլև առօրյա կյանքում։ Ոմանք դրանք օգտագործում են փոխանցումների համար, ուրիշները՝ խնայողությունները պահպանելու, իսկ ոմանք էլ՝ նոր մասնագիտություններ սովորելու նպատակով։ Զրուցել ենք կրիպտոտեխնոլոգիաների փորձագետ և MoneyFest Armenia դպրոցի դասախոս Գուրգեն Ստեփանյանի հետ՝ պարզելու, թե ինչպես է կրիպտոն դառնում առօրյայի մի մասը, և ինչպես կարող է սովորական մարդն սկսել իր ուղին այս ոլորտում։

Գուրգեն, նախկինում կրիպտոն բարդ և հեռու էր թվում։ Հիմա ամեն ինչ փոխվե՞լ է։

-Այո և շատ։ Եթե առաջ կրիպտոյի մասին խոսում էին հիմնականում ներդրողները կամ ծրագրավորողները, ապա հիմա այն դարձել է իրական կյանքի մի մաս։ Մարդիկ արտերկիր գումար են փոխանցում, վճարում ծառայությունների դիմաց, գնում ապրանքներ՝ ամեն ինչ՝ կրիպտո դրամապանակներով։ Սա այլևս էկզոտիկա չէ։ Սա պարզապես գումարը կառավարելու մեկ այլ միջոց է՝ ավելի արագ, ավելի էժան և առանց միջնորդների։

Այսինքն՝ կրիպտոն միայն «հարուստների» և «խելացիների» համար չէ՞։

-Բացարձակապես ոչ։ Ավելի ու ավելի շատ սովորական մարդիկ են հետաքրքրվում այս ոլորտով։ Ոմանք ուզում են հասկանալ, որպեսզի պաշտպանեն իրենց խնայողությունները արժեզրկումից, ուրիշները՝ նոր աշխատանք գտնելու համար, իսկ կան մարդիկ, ովքեր պարզապես ցանկանում են հասկանալ՝ ինչպես է գործում թվային աշխարհը։ Եվ դա շատ ճիշտ է։ Կրիպտոն հրաշք կոճակ չէ, դա իրական գործիք է։ Ամենակարևորը՝ պետք է հասկանալ, թե ինչպես է այն աշխատում։

Իսկ ինչպե՞ս սկսել։ Ի՞նչ պետք է անի մարդը, եթե ընդհանրապես ոչինչ չգիտի կրիպտոյի մասին։

-Սկսելը շատ հեշտ է․

  • Ստեղծեք կրիպտո դրամապանակ։ Դա անվճար է և տևում է մոտ 5 րոպե։
  • Դիտեք տեսանյութեր կամ անցեք կարճ դասընթաց։ Մեզ մոտ՝ MoneyFest-ում, օրինակ, կան նախնական դասեր՝ առանց բարդ բառերի։
  • Հասկացեք հիմնական հասկացությունները. ի՞նչ է բիթքոյինը, ինչպե՞ս է գործում բլոքչեյնը, ինչու են անհրաժեշտ թոքենները։
  • Երբեք մի ներդրեք «լսածով». սկզբում՝ գիտելիք, հետո՝ գործողություններ։

Իսկ եթե ես ՏՏ-ից ընդհանրապես հեռու եմ, կկարողանա՞մ ինձ գտնել այս ոլորտում։

-Այո՛, հեշտությամբ։ Կրիպտո և Web3 ոլորտ մուտք գործելու համար պարտադիր չէ ծրագրավորող լինելը։ Այստեղ տարբեր մասնագիտությունների մարդիկ են պետք։ Մեզ մոտ եղել են ուսանողներ՝ առանց տեխնիկական գիտելիքների, հիմա նրանք հաջողությամբ աշխատում են ուժեղ Web3 թիմերում։ Ամենակարևորը հետաքրքրությունն է և սովորելու պատրաստակամություն։

Շատերը վախենում են՝ «իսկ եթե այս ամենը վերանա՞»։ 

-Նայե՛ք թվերին։ Միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում արդեն օգտագործում են կրիպտո։ Խոշոր ընկերությունները ստեղծում են իրենց թոքենները։ Պետությունները մշակում են թվային արժույթներ։ Սա ժամանակավոր միտում չէ, այլ տնտեսության նոր մաս։ Հիշե՛ք, երբ ինտերնետը նոր էր, նույնպես շատերը չէին հավատում, որ դա կդառնա մաս առօրյա կյանքից։ Իսկ այսօր առանց ինտերնետի հնարավոր չէ։ Կրիպտոյի հետ նույնն է լինելու։

Իսկ նորեկներն ի՞նչ սխալներ են ամենից հաճախ անում։

Ամենահաճախակի սխալները՝

– գնում են անհասկանալի թոքեններ, «քանի որ ընկերն ասաց»,
– պահում են գումարները ոչ  անձնական դրամապանակներում,
– չեն ուսումնասիրում անվտանգության կանոնները և կորցնում են իրենց միջոցների հասանելիությունը,
– մտածում են, թե արագ կհարստանան, և ամեն ինչ կորցնում են՝ ագահության պատճառով:
Այդ պատճառով ես միշտ ասում եմ՝ սկզբում սովորում ենք, հետո՝ գործում։ Ավելի լավ է մի քանի երեկո հատկացնել սովորելուն, քան հետո ափսոսալ կորցրած գումարների համար։

Ի՞նչ է անում MoneyFest-ը՝ մարդկանց օգնելու համար, որ հասկանալ այս թեման։

-Մենք սովորեցնում ենք սկսնակներին՝ ամենապարզ հասկացություններից մինչև իրական գործնական գիտելիք։ Մեզ մոտ կան դասընթացներ նորեկների համար, մաստեր-կլասներ՝ ավելի խորն ուսումնասիրել ցանկացողների համար, ինչպես նաև ուսուցում ապագա մասնագետների համար։ Մենք փորձում ենք խոսել պարզ լեզվով և ցույց տալ՝ ինչպես կիրառել գիտելիքը իրական կյանքում և կարիերայում. առանց ջրի, առանց «հեշտ գումարի» խոստումների։

Իսկ ի՞նչ խորհուրդ կտաք նրանց, ովքեր դեռ կասկածում են՝ արժե՞ արդյոք մուտք գործել կրիպտո աշխարհ։

-Եթե ուզում եք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում ֆինանսների և տեխնոլոգիաների աշխարհում՝ արժե։ Պարտադիր չէ անմիջապես ներդրում անել։ Բայց հասկանալը օգտակար է, քանի որ ապագան արդեն այստեղ է։ Եվ ով հասկանում է՝ ինչպես է այս ամենը աշխատում, ստանում է ավելի շատ ազատություն և ավելի շատ հնարավորություններ։

Այսօր կրիպտոն նորաձևություն չէ, այլ նոր հմտություն։ Ինչպես երբևէ պետք էր սովորել աշխատել համակարգչով կամ ինտերնետով, հիմա պետք է հասկանալ՝ ինչ են թվային փողերը։ Եվ, ինչպես ցույց է տալիս MoneyFest-ի փորձը, սա հնարավոր է սովորել ցանկացած տարիքում և ցանկացած փորձով։

Ռազմագերիներ