09 Հոկ
2025
29° c ԵՐԵՎԱՆ
25° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Աղավաղում են Ծիծեռնակաբերդի հուշարձանը․ ճարտարապետն ահազանգում է

Աղավաղում են Ծիծեռնակաբերդի հուշարձանը․ ճարտարապետն ահազանգում է

Մասնագիտական համապատասխան փորձ չունեցող մարդը նախագծում և վերանորոգում է Ծիծեռնակաբերդը։ Սա ի՞նչ մոտեցում է. այսօր Արթուր Թարխանյանի անվան հայկական մոդեռնիզմի թանգարանում կայացած ասուլիսին ասել է Անահիտ Թարխանյանը։ 

«Ցավն այն է, որ պատրաստվում են Արփա-Սևան թունելի պես 4 մետր խորությամբ, 3 մետր լայնությամբ խրամատ փորել, զգուշացնում եմ՝ հաջորդ էտապն այդ խրամատի փորելն է։  Ազգային կարևոր հուշարձանի շուրջ նման ոչ պրոֆեսիոնալ աշխատանքը լուրջ վտանգ է առաջացնում»,- ասել է Անահիտ Թարխանյանը։ 

Հանրապետական նշանակություն և կարգավիճակ ունեցող հուշարձանի վերանորոգումն իրականացնելու համար պրոֆեսիոնալ ճարտարապետների և մասնագետների հանձնաժողով պետք է լիներ։ Բայց մեկ անձին, այն էլ՝ ոչ պրոֆեսիոնալ, աշխատանքը վստահելը ճիշտ չէ, ընդգծել է Թարխանյանը։ 

Պետությունը 5 անգամ ավելի շատ գումար է ծախսել Ծիծեռնակաբերդի հուշարձանի վերանորոգման համար, քան անհրաժեշտ էր։ Պետք էր քիչ գումար, մարդկային ռեսուրս, նյարդեր ու ժամանակ ծախսեին գործիչները։

«Եթե դու պատրաստ չես, չես կարող, չգիտես, ինչո՞ւ ես այդ բեռը վերցրել քո ուսերին»,- ասում է Թարխանյանը։

Ըստ նրա՝ հիմա պետք է շտապ կանգնեցնել վերանորոգման աշխատանքները, առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել մույթերին, որոնք չափազանց վնասված են։ Կանգուն մնացած 9 մույթերն ու 4 աստիճանները չպետք է քանդեն, կան ժամանակակից տեխնոլոգիական մեթոդներ, որոնք կարող են վերանորոգել՝ չվնասելով հանրապետական նշանակության հուշարձանը։

Ռազմագերիներ