Շոուբիզնեսի ներկայացուցիչները՝ հաջակցություն Արցախի
Հայկական շոուբիզնեսի ներկայացուցիչները սոցիալական ցանցերում իրենց
էջերում հրապարակումներ են արել՝ փորձելով միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրել
Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի վրա։
Դիմելով միջազգային կառույցներին՝ երաժիշտ Գարիկ Պապոյանն ասել
է․
«Հասկանում եմ, որ, գուցե, հոգնել եք նույն խնդրի մասին լսելուց, բայց դրանից այն չի
դադարում խնդիր լինել։ Դա չի մեղմացնում այդ մարդկանց տառապանքները։ Ես ահազանգում
եմ միջազգային հանրությանը, որ կրեն պատասխանատվություն և նպաստեն նրան, որ ուտելիք
եւ դեղամիջոց հասցվի Արցախ։ Իմացեք՝ Արցախին գոյության իրավունք տալով դուք կապացուցեք
նաեւ ձեր գոյություն ունենալու իմաստը»։
Երգչուհի Իվետա Մուկուչյանը խոսել է Լաչինի միջանցքը բացելու անհրաժեշտության
մասին՝ ընդգծելով, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն ավելի քան 7 ամիս
փակված է։ «30000 երեխա, 20000 տարեց, 9000 հաշմանդամություն ունեցող անձ, 2000 հղի
օգնության կարիք ունի, բայց աշխարհը լուռ է»,-ասել է նա։
Երգչուհի Սոնա Ռուբենյանը ևս նման բովանդակությամբ տեսանյութ է
տարածել՝ նշելով միջազգային կառույցներին։ «Սիրելին արցախցիներ, մենք ձեզ հետ
ենք»,-խոսքը եզրափակել է երգչուհին։
Կոչին միացել է նաև երաժիշտ Արամ MP3-ն։
«Կանգնենք Արցախի կողքին». նման պաստառով լուսանկարներ են հրապարակել
երգիչներ Արմենչիկն ու Արման Հովհաննիսյանը։