08 Մար
2026
0° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաստաբանների պալատը՝ Կոչուբաևի քրեական վարույթի մասին

Փաստաբանների պալատը՝ Կոչուբաևի քրեական վարույթի մասին

Հաշվի առնելով փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի նկատմամբ իրականացվող քրեաիրավական վարույթի շրջանակում իրականացված գործողությունների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը, ինչպես նաև փաստաբանների անհանգստությունը, հայտնում ենք, որ Փաստաբանների պալատի իրավունքների պաշտպանության հանձնաժողովը ներկայումս ուսումնասիրում է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի, ինչպես նաև՝ վարույթն իրականացնող մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների իրավաչափության և համաչափության հարցը․ այս մասին հայտնում է Փաստաբանների պալատը։

Միաժամանակ, Փաստաբանների պալատը նաև նախաձեռնել է փաստաբանի պաշտպանական թիմի հետ անհրաժեշտ գործողությունների և միջոցառումների հարցի քննարկում:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ