
Պսակադրվող զույգին վախեցրել են. կարգալույծ քահանայի ճեպազրույցը՝ կետերով
Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանա Ասատրյանը (Ստեփան Ասատրյան) պատասխանել է լրագրողների հարցերին:
- Հիմա էլ եմ Կադիրովի նման ղեկավար ցանկանում։ Նա ժողովրդավար առաջնորդ է: Ժողովուրդն իրեն սիրում է, իսկ որևէ մեկին սիրելուց առաջ, էդ մարդը պետք է գործերով ապացուցի:
- Ես հալածված, ստորացված կերպար եմ իմ եկեղեցական վերադասի կողմից, և որոշել եմ այլևս չլռել։
- Կարող եք ինձ չհարգել, ինձ չճանաչել, բայց վերջապես բարձրաձայնում եմ, ասում եմ՝ ժողովուրդ, խնդիր կա։
- Ես տեղեկություն ունեմ, որ Կաթողիկոսը երեխա ունի, թող դիմի դատարան, ես դատարանում կապացուցեմ:
- Մարդկանց կարծիքները կարող են տարբեր լինել, ինչպես նրանց քթերը: Ինչքան մարդ, այնքան կարծիք. այն հասարակությունը, որը սատարում է Եկեղեցուն, չի կարող լինել հայհոյող։ Եվ այս տեսակը չի կարող Եկեղեցին փրկող լինել։ Մենք մեր Եկեղեցին կպաշտպանենք։
- Մարդիկ որոշել էին, որ պսակադրությունը ես անեի, բայց մյուս քահանան զույգին վախեցրել է, ասել է՝ եթե Տեր Արամն իրականացնի արարողությունը, չեն տալու ամուսնության վկայական:
- Միքայել սրբազանի դատավարությանն իմ կամքով էի գնացել:


