Թերսնված հղիները՝ վտանգի գոտում
Արցախում թերսնման պատճառով առավել խոցելի խմբում են հայտնվել հղիները։ Ապագա մայրերին վիտամիններ են պետք, ինչի պակասը բժիշկները խորհուրդ են տալիս լրացնել
դեղահաբերով, որոնք պարզապես հավելումներ են և չեն կարող փոխարինել սննդին։
Վերջին մեկ ամսում հղիության վաղ շրջանում պտղի կորուստների ցուցանիշն
աճել է գրեթե երեք անգամ։ Բժիշկը համոզված է՝ Ադրբեջանի նպատակը ցեղասպանությունն է
սկսած նորածնից։ Իսկ աշխարհն ու միջազգային կառույցները շարունակում են լռել։
Ծնողը նորմալ չի սնվում, նորածնի համար չկա կաթ, իսկ դեղատներում
բացակայում է կաթնախառնուրդը։ Արցախում հղիների ու հատկապես նորածինների կյանքը լրջագույն
վտանգի տակ է։