25 Հոկ
2025
21° c ԵՐԵՎԱՆ
19° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արթիկ» ՔԿՀ-ում ազատազրկված անձինք ուժ են կիրառել ծառայողների նկատմամբ. ՔԿԾ

«Արթիկ» ՔԿՀ-ում ազատազրկված անձինք ուժ են կիրառել ծառայողների նկատմամբ. ՔԿԾ

Հոկտեմբերի 24-ին ազատազրկված անձինք խաթարել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի բնականոն աշխատանքը, ցուցաբերել անհնազանդություն, անհարգալից վերաբերմունք և բացահայտ ագրեսիվ վարքագիծ՝ ֆիզիկական ուժ գործադրելով ծառայողների նկատմամբ. տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը:

Հայտարարության համաձայն՝ ծառայողների կողմից տարված բացատրական և կանխարգելիչ աշխատանքների արդյունքում իրավիճակը կարգավորվել է և գտնվում է ամբողջական վերահսկողության ներքո։

Պատճառը հիմնարկում քրեական ենթամշակույթի, արգելված իրերի դեմ պայքարի, խցերից չթույլատրված առարկաների և սահմանված չափանիշներին չհամապատասխանող կահույքի դուրսբերման աշխատանքներն էին, որոնք ազատազրկված անձանց մոտ առաջացնում էին դժգոհություններ և ուղեկցվում անօրինական պահանջներով:

Ռազմագերիներ