ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի մոտ պարենի հավաքագրումը շարունակվում է
«Բացում» նախաձեռնության անդամները հանրահավաք են իրականացնում
Ազատության հրապարակում։ Պահանջը մեկն է՝ բացել Բերձորի միջանցքը։ Հիշեցնենք, որ արդեն
մի քանի օր է ինչ նախաձեռնության անդամները ամեն օր պարբերաբար հանրահավաք են կազմակերպում,
որից հետո երթով շարժվում են դեպի ՄԱԿ-ի գրասենյակ։
Հիշեցնենք նաև, որ նախաձեռնության մասնակիցները ՄԱԿ-ի գրասենյակի
մոտ պարենամթերք են հավաքում, որպեսզի ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակի միջոցով այն ուղարկվի
Արցախ։