
Ավտովթարի զոհ է դարձել նույն հիվանդանոցի երկու բժիշկ
ABC Мedia-ն տեղեկացավ, որ Արծվի թևեր կոչվող վայրում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցած վթարից մահացել է երկու բժիշկ՝ նույն բժշկական կենտրոնից։
Մահացողները «Արթմեդ» ԲԿ-ի «Նյարդաբանության և ընդհանուր թերապիայի» բաժանմունքի վարիչ Աշոտ Քոսյանն է և նույն բաժանմունքի բժիշկ Կարինե Սաղաթելյանը։
«Աշոտ Շավարշիչը մահացել է տեղում, Կարինե Կառլենովնան էլ, ցավոք, այսօր․ կոմայից այդպես էլ դուրս չի եկել։ Շատ, աննկարագրելի ցավ է մեզ համար, երկուսն էլ արտակարգ մասնագետ ու մարդ էին»,- մեզ հետ զրույցում ասաց ԲԿ-ի աշխատակիցներից մեկը։
ABC Media-ն տեղեկացավ նաև, որ նյարդաբան-բժիշկներն այդ օրը կոնֆերանսի են գնալիս եղել, բայց այդպես էլ տեղ չեն հասել։

