28 Դեկ
2024
3.2° c ԵՐԵՎԱՆ
2.9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուբեն Վարդանյանը Արցախում ճգնաժամը հաղթահարելուն ուղղված գործողություններ է առաջարկել

Ռուբեն Վարդանյանը Արցախում ճգնաժամը հաղթահարելուն ուղղված գործողություններ է առաջարկել

Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ նշելով այն քայլերը, որոնք
պետք է արվեն Արցախում օրեցօր խորացող ճգնաժամը հաղթահարելու համար։

Գրառումը ներկայացնում ենք ստորև

1) Մարդասիրական օդային միջանցքի գործարկումն առաջնային նշանակություն ունի:
ՄԱԿ–ի կամ միջազգային այլ կառույցների մարդասիրական առաքելությունները պետք է կարողանան
ժամանել ուղիղ Ստեփանակերտ ու օգնություն տրամադրել:

2) Հնարավորինս շտապ Արցախ պետք է ուղարկվի
ՄԱԿ-ի կամ այլ միջազգային կառուցի (ԵԽԽՎ, ԵՄ) փաստահավաք առաքելություն: Տեղում իրավիճակի
անմիջական դիտարկումը թույլ կտա ավելի հստակ պատկերացում կազմել ճգնաժամի լրջության
մասին:

3) Միջազգային միջնորդները՝ Վաշինգտոնից մինչև
Փարիզ և Մոսկվա, պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա՝ փոփոխությունների հասնելու
համար: Եթե նրանք դա չանեն, նրանց միջնորդական ջանքերն ապարդյուն կլինեն։

4) Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների
առաքելությունը պետք է ՄԱԿ միջազգային պաշտոնական մանդատ ստանա: ՄԱԿ-ը կարող է դիտարկել
նաև Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ընդլայնման տարբերակներ, օրինակ՝ չինական
խաղաղապահ կոնտինգենտի ներգրավմամբ։

5) Չափազանց կարևոր է հասկանալ, որ որքան էլ բարձրաձայնում են ճգնաժամի հումանիտար
կողմի մասին, բայց առկա խնդիրներն ունեն քաղաքական և պատմական հիմքեր: Հայերի դեմ պետական
մակարդակով ատելության քարոզը Ալիևի ավտորիտար վարչակարգի կարևոր հիմնասյուներից է:
Այս փաստն անտեսել հնարավոր չէ:

6) Աշխարհահռչակ ու ազդեցիկ հայերն ու մեր ժողովրդի
օտարազգի բարեկամներն իրենց ակտիվությամբ մեծ դեր կարող են խաղալ Արցախում ծավալվող
ողբերգության մասին բարձրաձայնելու հարցում: