
Տարածվող գաղտնալսումների հակառակ կողմը
Վերջերս համացանցը դարձել է հոգևորականների խոսակցությունների և անձնական կյանքի հրապարակման թատերաբեմ. իրադարձությունների կիզակետում են հենց հոգևորականնները:
Սյուժեն նույնն է. նախատեսված նյութը տարօրինակ ճանապարհով հայտնվում է համացանցում, ապա սկսում շղթայական ռեակցիայով տարածվել, իսկ գլխավոր հարցը՝ որտեղի՞ց, ինչպե՞ս և ինչո՞ւ այն հրապարակվեց, մոռացվում է:
Գաղտնալսումների նմանօրինակ հրապարակումները քրեորեն պատժելի են․ սա փաստում են մեդիափորձագետները, փաստաբանները, նաև Մարդու իրավունքների պաշտպանը։


