
Հավատքի ճեղք կամ աղանդի սկիզբ․ ինչ տեղի ունեցավ Հովհաննավանքում
Ծափեր, վանկարկումներ, բռնություն ու ագրեսիա․ կիրակնօրյա պատարագը Հովհաննավանքում հիշեցրեց ոչ թե հոգևոր արարողություն, այլ բողոքի ակցիա։
Աստվածաբաններն ասում են՝ տեղի ունեցածը նոր աղանդի ձևավորման վտանգավոր նախանշան է:
Հայ աստվածաբաններն այսօր պատմական զուգահեռներ են անցկացնում՝ հիշեցնելով, որ սա առաջին անգամը չէ, երբ եկեղեցուց պոկվելով փորձ է արվել ձևավորել նոր կրոնական ուղղություն։


