28 Նոյ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
7.8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վերականգնվել է Սյունիքի  Քրդիկանց բնակավայրի 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին

Վերականգնվել է Սյունիքի Քրդիկանց բնակավայրի 17-րդ դարում կառուցված Սբ. Աստվածածին եկեղեցին

Բարերարի ջանքերով վերականգնվել է Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի
Քրդիկանց բնակավայրի Սբ. Աստվածածին եկեղեցին.տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Վերականգնող ճարտարապետ Ամիրան Բադիշյանի կողմից դեռևս նախորդ տարի
ներկայացվել էր Սուրբ Աստվածածին եկեղեցու տարածքի բարեկարգման և զանգակատան իրականացման
Էսքիզային նախագիծը:

Եկեղեցու ներքին տարածությունը պատշաճ վիճակի բերելու համար իրականացվել
է սրահի, դասի, ավանդատների և բեմի սալահատակ՝ կանոնավոր, տարբեր չափերի բազալտյա սալերով,
խառը շարվածքով: Տեղադրվել է փայտյա քանդակազարդ նոր դուռ և տեղադրվել է զանգաշտարակ՝
ժամանակաշրջանին և Սյունիքի տարածաշրջանին բնորոշ ճարտարապետական լուծումներով։ Պեղումներն
իրականացվել են հնագետի ուղեկցությամբ, որի ընթացքում բացվել են բնական ժայռերը՝ ստեղծելով
բնական միջավայր: Ապահովվել է նաև ներքին լուսավորության համակարգով։