31 Հոկ
2025
15° c ԵՐԵՎԱՆ
15° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցինք մեր ընկեր Դավիթ Համբարձումյանին․ Տիգրան Աբրահամյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցինք մեր ընկեր Դավիթ Համբարձումյանին․ Տիգրան Աբրահամյան

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցինք մեր ընկեր, Մասիս համայնքի ղեկավար, անվստահության գործընթացում ընդդիմության վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին․իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այս օրերին շատ խոսվեց Դավիթ Համբարձումյան անձի, համայնքի ղեկավարի և քաղաքական գործընթացներում պատասխանատվություն ստանձնած գործչի մասին:

Իշխանության կանխատեսելի վարքագծի պայմաններում, նույնիսկ անազատության մեջ, Դավիթն իր կեցվածքով և սկզբունքային դիրքորոշումներով շարունակում է ամուր կամք և վճռականություն դրսևորել»,- գրել է նա։

Դավիթ Համբարձումյանը դատապարտվել է ավելի քան 6 տարվա ազատազրկման։ Նա մեղադրվում է «զինված հարձակման» (2018-ի իշխանափոխության օրերին) համար։ Հոկտեմբերի 27-ին նա հայտարարել էր, որ իր անձի շուրջ տեղի ունեցողը քաղաքական հետապնդում է։

Ռազմագերիներ