26 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Պանիր ուտելը կարող է նվազեցնել դեմենցիայի առաջացման ռիսկը

Պանիր ուտելը կարող է նվազեցնել դեմենցիայի առաջացման ռիսկը

Շաբաթական առնվազն մեկ անգամ պանիր ուտելը կարող է նվազեցնել դեմենցիայի առաջացման ռիսկը․ գրում է Euronews-ը։

Ճապոնիայում վերջերս անցկացված ուսումնասիրության շրջանակում հետազոտողները վերլուծել են 65 տարեկան և բարձր մոտ 8000 մեծահասակների տվյալներ՝ համեմատելով պարբերաբար պանիր ուտող և հազվադեպ կամ ընդհանրապես չուտող մարդկանց ճանաչողական վարքը: 

Արդյունքները ցույց են տվել, որ կանոնավոր պանիր ուտողների մոտ երեք տարվա ընթացքում դեմենցիայի առաջացման հավանականությունը 24 տոկոսով ավելի քիչ է եղել, քան պանիր չուտողների մոտ։ 

Հետազոտության ավարտին դեմենցիա է ախտորոշվել պանիր օգտագործողների 3.4 տոկոսի մոտ և չօգտագործողների 4.45 տոկոսի մոտ։ 

Նշվում է, որ թեև տարբերությունը մեծ չէ՝ ընդամենը 1.06 տոկոս, այն ներկայացնում է դեմենցիայի դեպքերի պակաս մոտ 10-ով՝ 1000 մասնակցի հաշվով։

Ռազմագերիներ