Բացե՛ք կյանքի ճանապարհը, իմ հասակակիցները քնում ու արթնանում են կիսասոված․ արցախցի փոքրիկը՝ Ֆրանսիայի դեսպանատան դիմաց
Երևանում
այսօր շարունակվում են բողոքի ակցիաները՝ ի պաշտպանություն Արցախի: Ֆրանսիայի դեսպանատան
մոտ ընթացող ակցիային մասնակցում են նաև հադրութցի երեխաները:
«Այսօր իմ ծննդավայր Արցախում խախտված են իմ հասակակիցների իրավունքները, նրանք զրկված
են ապահով կյանքի, առողջ զարգանալու հնարավորությունից: Շատերը բաժանված են իրենց հարազատներից,
քնում ու արթնանում են կիսասոված: Իմ հասակակիցների ձայնը գալիս է շատ հեռվից, և Լաչինի
անցակետը չի թողնում, որ նրանց ձայնը լսի մեծ աշխարհը»,-ասաց երեխաներից մեկը: