11 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երեկվանից որոնվող արցախցու մարմինը գտել են հյուրանոցում․ նոր մանրամասներ

Երեկվանից որոնվող արցախցու մարմինը գտել են հյուրանոցում․ նոր մանրամասներ

Արցախցի 29-ամյա Արսեն Թևոսյանի ինքնասպանությունը շոկի է ենթարկել ընկերներին, հարազատներին ու ծանոթներին։ Չեն հավատում լուրին, ուշքի չեն գալիս․ իրենց համար օրինակ ծառայած Արսենը նման քայլի չէր գնա՝ ասում են։

Բայց հարազատները պատմում են, որ Արսենը 2020 թվականի պատերազմից հետո առողջական մի քանի խնդիր է ունեցել, սթրեսային ծանր վիճկաում հայտնվել։ Նա նաև հիշողության կորուստ էր ունեցել։ Պատերազմից հետո բուժումներ է անցել, վերականգնվել։ Սակայն առողջական վիճակն ու սթրեսային անկայունությունը սրվել է 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո։ Բուժումները վերսկսել էր Երևանում։

Դավթաշենում էին ապրում։ Ավանում բանջարեղենի խանութ ունի Արսենը։ Երեկ՝ նոյեմբերի 6-ին, Արսենը պետք է հիվանդանոց գնար, բայց դրանից առաջ որոշեց բացել խանութը, մի քանի ուտելիք վերցնել, հետո գնալ։ Նա հաղորդագրություն է գրել բարեկամներից մեկին՝ ասելով լավ է։ Հիվանդանոց չի գնացել, Ավանում գտվող հյուրանոցներին մեկում համար է վերցրել ու այնտեղ ինքնասպան եղել։

Արսեն Թևոսյանը Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Պատարա գյուղում է ծնվել։  Գյուղում հացի փոքրիկ արտադրամաս ուներ։ Սիրում էր իրենց փռում պատրաստած հացից հյուրասիրել ընկերներին, հարազատներին ու պատահական անցորդներին։ 29-ամյա արցախցին ամուսնացած է, ունի երկու անչափահաս երեխա։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ