12 Մար
2026
4° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին Փաշինյանի պնդումները հենվում են իր կայքերի վրա․ CivilNet 

Եզրաս արքեպիսկոպոսի՝ ԿԳԲ-ի գործակալ լինելու մասին Փաշինյանի պնդումները հենվում են իր կայքերի վրա․ CivilNet 

CivilNet-ը գրում է․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 22-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը «ԿԳԲ-ի գործակալ է»՝ վկայակոչելով «մամուլում հայտնված» տեղեկությունները:

Սակայն #CivilNetCheck-ը պարզել էր, որ «մամուլը», որին հղում էր անում վարչապետը, սահմանափակվում է իր ընտանիքին և կուսակիցներին պատկանող կայքերով, որոնք հրապարակել էին «անանուն նամակ»՝ առանց փաստական ապացույցների պնդելով, թե Եզրաս արք. Ներսիսյանը հավաքագրվել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի կողմից։

#CivilNetCheck-ը ներկայացնում է Ազգային անվտանգության ծառայությունից և վարչապետի աշխատակազմից ստացված պատասխանները։

Փաշինյանը կրկնում է մեղադրանքը, աշխատակազմը՝ խուսափում պատասխանից

#CivilNetCheck-ը վարչապետի աշխատակազմին ուղղել էր երկու հարց։ Առաջին՝ արդյոք վարչապետի հայտարարությունը հիմնված է բացառապես civic.am-ի անանուն նամակի վրա՞, թե նա տիրապետել է այլ աղբյուրների։ Երկրորդ՝ արդյոք գործադիր իշխանությունը դիմե՞լ է իրավապահներին այդ տեղեկությունները ստուգելու համար։

Վարչապետի աշխատակազմը, խախտելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված հնգօրյա ժամկետը, պատասխանել է միայն երկու շաբաթ անց՝ նոյեմբերի 6-ին։ Գրությունում աշխատակազմը խուսափել է պատասխանել հարցերին՝ փոխարենը տեղեկացնելով, որ վարչապետը պատասխանել է դրանց նոյեմբերի 6-ին լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ։

ԱԱԾ-ն հրաժարվում է տեղեկություն տրամադրել՝ վկայակոչելով «անձնական կյանքի» գաղտնիությունը

#CivilNetCheck-ը հարցում էր ուղարկել նաև Ազգային անվտանգության ծառայությանը՝ երեք հիմնական հարցով։ Առաջին՝ արդյոք ԱԱԾ-ն ուսումնասիրե՞լ է civic.am-ում հրապարակված տեղեկությունները։ Երկրորդ՝ արդյոք ԱԱԾ-ն ստացե՞լ է վարչապետից ցուցում այդ տեղեկությունները ստուգելու վերաբերյալ։ Երրորդ՝ արդյոք ԱԱԾ-ն տիրապետո՞ւմ է տեղեկատվության Եզրաս արք. Ներսիսյանի «ԿԳԲ գործակալ լինելու» մասին։

ԱԱԾ-ն հոկտեմբերի 30-ին ուղարկված գրությամբ հրաժարվել է տրամադրել հայցված տեղեկատվությունը։ Ըստ ԱԱԾ-ի՝ տեղեկությունները «դասվում են պետական գաղտնիքի շարքին, ունեն գաղտնիության համապատասխան դրոշմագրեր և […] չեն կարող տրամադրվել»։

ԱԱԾ-ի և վարչապետի աշխատակազմի պատասխաններից հետո պարզ է դառնում, որ վարչապետ Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած մեղադրանքները հիմնվում են իր ընտանիքին և կուսակիցներին պատկանող կայքերի հրապարակումների վրա, որոնք իրենց հերթին հիմնված են անհայտ ծագման անանուն նամակի վրա»։

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում:

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ